Հանրագիտարան

Նեղոս գետ

Նեղոսը սկիզբ է առնում Աֆրիկայի կենտրոնում գտնվող Վիկտորիա լճից և թափվում է Միջերկրական ծովը։ Գետի երկարությունը 6671 կմ է։ Նեղոսի բերրի հովիտը (վերին Եգիպտոսում հովտի լայնությունը 19 կմ-ից ավելի չէ) երկու կողմից էլ սահմանակից է անապատին։

       Ամեն տարի գարնանը գետը դուրս է գալիս իր ափերից՝ տեղատվությունից հետո տիղմի հաստ շերտ թողնելով, որից հետո մերձակա դաշտավայրերը առատ բերք են տալիս։  Գետը նաև շահավետ փոխադրամիջոց էր՝ երկրի մի ծայրից մյուսը ապրանքներ տեղափոխելու համար։ Ներկայիս Կահիրեից մոտ 19 կմ դեպի հյուսիս Նեղոսը բաժանվում է երկու վտակների՝ արևմտյան և արևելյան, որոնց միջև ընկած ճահճուտը հայտնի է Դելտա անունով։ Նեղոսը նկարագրված է Հովսեփի ժամանակակից փարավոնի երազում։ Մովսեսի ծնված շրջանում փարավոնը հրամայեց Նեղոսը նետել հրեաներից ծնված բոլոր արու զավակներին։ Մովսեսին զամբյուղի մեջ թողեցին գետափնյա մի ծանծաղուտում։ Նեղոսի հետ են կապված նաև «տասը պատուհասներից» մի քանիսը, որոնք Աստված ուղարկել էր որպես պատիժ փարավոնին՝ իսրայելացիներին ազատ չարձակելու համար։ Նեղոսը հաճախ են հիշատակում մարգարեները։

  • Նեղոսի նշանակությունը
        Նեղոսը կապում էր իր հոսանքի երկայնքով ապրող մարդկանց: Նրանք արդեն շատ վաղ շրջանից կարողանում էին թփերից պատրաստել մակույկներ, իսկ հետագայում`   նաև համեմատաբար խոշոր նավակներ։ Գետով տեղափոխում էին հացահատիկ, սննդամթերք, անասուններ, շինարարական նյութեր: Նեղոսի ափերին աճում էր զարմանալի բույս`   պապիրուսը : Նրանից կարելի էր նավակներ պատրաստել: Պապիրուսի հատուկ մշակված ցողուններից ստանում էին հիանալի թերթանման նյութ, որի վրա կարող էին գրել: Այն նույնպես կոչվում էր պապիրուս:
 
  • Աշխարհագրական դիրք
        Նեղոս գետի ակունքների աշխարհագրական դիրքի գտնվելու վայրը անհայտ էր հին ժամանակներից մինչև 19-րդ դարը, երբ վերջապես պարզվեց, որ այն Վիկտորիա լիճն է : Նեղոսի հովիտը երբեմն որոշում են այդ լճից սկսած, չնայած որ նրա մեջ թափվում են բավականին խոշոր գետեր: Նեղոսի ակունքը համարվում է Ռուկարար գետը, որը Կահեր գետի գետակներից է: Իր հերթին Կահեր գետը թափվում է Վիկտորիա լիճը: Դուրս գալով Վիկտորիա լճի հյուսիսային ծայրամասից`   գետը, որը այս վայրերում կոչվում է Վիկտորիա-Նեղոս , անցնում է քարե պատնեշների միջով`   առաջացնելով բազմաթիվ խոտորումներ ու ջրվեժներ: Այս ընթացքում նրա մակերեսի ցածրությանը Վիկտորիա լճից կազմում է 670 մետր: Հետո, անցնելով Կոգո լիճը, գետը համեմատաբար կարճ տարածության վրա ունենում է 400 մետր իջեցումներ և թափվում է Մաբուտո-Սեսենեկո լիճը: Նրանից դուրս գալով `   Նեղոսը ընդունում է Ասվա գետը, որից հետո էլ նրա ջրերը անցնում են Սուդանի հարթավայրով: Ջուբա քաղաքից ներքև գետը մոտ 900 կմ տարածքով անցնում է Սեդդ ճահճային շրջանը: Այստեղ նրան կոչում են «Բահր ալ-Ջեբել»: Այստեղ գետի հոսքը խաթարված է եղեգների և ջրիմուռների զանգվածների պատճառով, և նա դժվարությամբ է անցնում այս շրջանը`   կորցնելով իր ջրերի 2/3-րդը գոլորշիացման, բուսական ծածկույթի ոռոգման վրա : Միանալով Ալ-Գազալ վտակին`   գետը ստանում է Սպիտակ Նեղոս անվանումը և դուրս է գալիս ճահճային շրջանից: Նրան է միանում նաև Սոբատ գետը , որը համարյա կրկնակի ավելացնում է նրա ջրերը: Հետո Նեղոսը հանգիստ հոսում է լայն կիսաանապատային հովտով մինչև Խարտում քաղաքը: Սեդ ճահճային շրջանից մինչև Խարտում քաղաքի մոտ գետի ցածրացումը 80 մետր է կազմում: Խարտում քաղաքի մոտ Սպիտակ Նեղոսի մեջ է թափվում Կապույտ Նեղոսը , որը սկիզբ է առնում Տանա լճից: Այստեղից մինչև Միջերկրական ծով գետը կոչվում է Նեղոս: Նրա ցածրացումը Խարտումի և Ասուանի միջև կազմում է 290 մ։ Նուբիական անապատի մոտ Նեղոս գետը ընդունում է իր վերջին խոշոր վտակը`   Ատբարա գետը։
 
  • Գետի հովիտը
        Հատելով ցածր լեռնաշղթաներ`   Նեղոսը շատ ոլորաններ է առաջացնում`   իր հովտի առանձին տեղամասերում դուրս հանելով բյուրեղյա ապարներ, որոնցով էլ հենց բացատրվում էր նրանց առկայությունը Նեղոսի հոսանքի 6 հայտնի ջրվեժներում, որոնք մինչև Ասուանի ջրամբարների կառուցումը մեծ արգելք էին նավագնացության համար : Ասուանից մինչև Կահիրե (900 կմ) թեքությունը շատ քիչ է, և գետը հոսում է շատ լայն հովտով/20-25 կմ/: Կահիրեից 20 կմ անց սկսում է Նեղոսի հովիտը (տարածքը 22-24000 կմ²`   բազմաթիվ գետակներով և լճակներով: Այն տարածված է միջերկրական ծովի ափին`   Ալեքսանդրիայից մինչև Պորտ-Սաիդ 260 կմ ընդհանուր երկարությամբ): Նեղոսի հունը այստեղ բաժանվում է 9 մեծ և բազմաթիվ փոքր գետերի: Երկու հիմնական գետերը `   Դամյատը (արևելյան) և Ռաշիդը/ արևմտյան/ ունեն մոտավորապես 200 կմ երկարություն յուրաքանչյուրը: Իբրահիմ ջրանցքի և Յուսուֆ գետակի միջոցով Նեղոսի ջրերի մի մասը լցվում է Բիրկետ-Կարուն լիճը, որն էլ իր հերթին ոռոգում է Ֆայում Օազիսը: Իսմաիլի ջրանցքով Նեղոսի քաղցրահամ ջրերով ոռոգվում են Սուեզի ջրանցքի շրջանը, իսկ Մախմուդիա ջրանցքով`   Ալեքսանդրիա քաղաքը և նրա շրջակայքը: Նեղոսի երկարությունը մոտավորապես 6700 կմ է (գրքերում հաճախ գրվում է 6671 կմ ): Վիկտորիա լճից մինչև միջերկրական ծով 5600 կմ է: Նեղոսի հովիտը աշխարհի ամենամեծ գետային հովիտներից է: Նա կազմավորվել է մեծ ծովային խորշի տեղում`   անընդհատ լցվելով գետային ջրերով և ունի ծաղկի տեսք:
 
  • Տեղումների հաճախականությունը
        Նեղոսն ունի վարարումների բարդ հերթականություն: Գետի հովտի հասարակածային մասում դիտվում է տեղումների երկու ձև`   գարնանային (մարտ—մայիս) և աշնանային (սեպտեմբեր-նոյեմբեր), որով էլ պայմանավորված է այս շրջանների գետերի մեծ ջրառատությունը գարնանային և ձմեռային սեզոններին: Սուդանում և Կապույտ Նեղոսի ավազանում անձրևները գալիս են ամռանը`   հուլիսից սեպտեմբեր: Սուդանում Նեղոսը ուժեղ վարարում է ամռանը մուսսոնային անձրևներից, ուստի ծախսում է շատ ջուր գոլորշիացման պատճառով: Այդ պատճառով Նեղոսի սնուցման գործում գլխավոր դերը կատարում է Կապույտ Նեղոսը, որը ամռանը տալիս է Նեղոսի ջրերի 60-70%-ը: Այս ամենի հետ համընթաց`   Կենտրոնական և Հյուսիսային Սուդանում և Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Նեղոսի ջրերի բարձրացումը կատարվում է ամառային և աշնանային շրջանում: Այսպես ստորին Եգիպտոսում ջրերի բարձրացում է տեղի ունենում հուլիսից հոկտեմբեր ամիսներին: Ասուանի ջրամբարի միջին ծախսատարությունը 2600 մ³ վայրկյան է, ամենաշատը`   մինչև 15000մ³, ամենաքիչը`   մոտավորապես 500մ³ վայրկյան:
 
  • Նեղոսի ջրամբարները
          Մինչև ջրամբարների կառուցումը Նեղոս գետը ուժեղ հեղեղումներ էր ունենում: Ասուանի ջրամբարից տարեկան դուրս եկած ջուրը կազմում է 62 մլն մ³ , որոնցից մեծ մասը տիղմի տեսքով նստում է դաշտերում, ցանքերում և ջրամբարներում: Նեղոսը հատկապես կարևոր է Եգիպտոսի համար, որտեղ Նեղոսի դելտայի 10-15 կիլոմետրանոց հատվածում ապրում է երկրի բնակչության 97%-ը: Ասուանի մեծ ջրամբարի կառուցումը թույլ տվեց կարգավորել Նեղոսի հոսքը, ուժեղ հեղեղումների վնասը վերացնել և նաև թույլ է տալիս մեծացնել ոռոգվող տարածքները: Սուդանում Նեղոսի ջրերը առավել մեծ կարևորություն ունեն Գեզիրայի շրջանի համար, քանի որ այս շրջանը զբաղվում է բամբակի արտադրությամբ: Բացի Ասուանի մեծ ջրամբարից, Նեղոսի վրա գոյություն ունեն նաև այլ մեծ և փոքր ջրամբարներ/ Ասուան-5/5 կմ ³, Նասերի ջրամբարը, Ջեբել Աուլիան`   Սպիտակ Նեղոսի վրա/2.5կմ³ և այլն:/
 
  • Նեղոսի էներգետիկ պաշարները
          Նեղոսի պոտենցիալ էներգետիկ ռեսուրսները մոտավորապես 50 ԳՎՏ են: Խոշոր ՀԷԿ-երն են `   Ասուանինը/2.1ԳՎՏ/, Հագ-Խամմադի, էլ Ֆայում և այլն: Բացի Ասուանից, մնացածը տալիս են միջինը 150 ՄՎՏ հզորություն և ամենամեծերի շարքում չեն դասվում:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: